Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրները փախել են Իրանի և Եմենի ափերից

ԱՄՆ-ի ատոմային ավիակիրները փախել են Իրանի և Եմենի ափերից
18.03.2026 | 10:31

ԱՄՆ-ն իր «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խմբավորումները հեռացրել է Իրանի և Եմենի ափերից: Արագընթաց մոտորանավակներով, կարճ հեռահարության, ինչպես նաև հեռահար հրթիռներով և ԱԹՍ-ներով մի շարք հարձակումների ենթարկվելուց հետո ավիակիր խմբավորումների հեռավորությունը հասցվել է Իրանի և Եմենի ափերից անվտանգ սահմանների:

Ինչպես գրել է «Defence Security Asia»-ն, արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ երկու ավիակիրները լքել են Իրանի և Եմենի առափնյա հրթիռային համալիրների հասանելիության գոտիները և տեղափոխվել Կարմիր ծովի կենտրոնական մաս և Օմանի հարավ-արևմտյան ջրեր:

«Gerald R. Ford» ավիակիրը հեռացել է Սաուդյան «Ջիդդա» նավահանգստից հարավ՝ դուրս գալով Եմենի հուսիների հականավային հրթիռների հասանելիությունից, իսկ «Abraham Lincoln»-ն իրանական ափից հեռացել է ավելի քան 1,1 հազար կմ, չնայած անցած շաբաթ այն Իրանի տարածքային ջրերից ընդամենը 350 կմ հեռավորության վրա էր գտնվում: Վերատեղակայումը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ իրանական մոտորանավակները հարձակվել են պահակային նավի վրա, որը մտնում էր «Abraham Lincoln»-ի հարվածային խմբի կազմի մեջ:

Պարբերականի հրապարակման համաձայն, ավիակիր հարվածային խմբերի վերատեղակայումը, ռազմական փորձագետների գնահատմամբ, կոչված է նվազեցնել թանկարժեք ավիակիրների խոցելիությունը ասիմետրիկ սպառնալիքների նկատմամբ: Խոսքը վերոնշյալ միջոցներով միմյանց հաջորդող հարձակումների մասին է, որոնք Իրանն ու նրա դաշնակիցներն ակտիվորեն օգտագործում են Պարսից ծոցի և Կարմիր ծովի ջրային տարածքներում:

Ըստ «Defence Security Asia»-ի, ավիակիր խմբավորումների հեռավորության ավելացումը թեև ավիակիրներին թույլ է տալիս վերահսկողություն պահպանել տարածաշրջանի օդային տարածքի նկատմամբ՝ շնորհիվ տախտակամածային ավիացիայի հեռահարության, սակայն դրա հետ մեկտեղ բարդացնում է հակառակորդի թիրախավորումը և ստիպում է հարձակումներ իրականացնել հեռահարության սահմանաչափի վրա, ինչը տեխնիկապես ավելի բարդ է:

Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո քանիցս հայտարարել է ավիակիրների ուղղությամբ հրթիռների արձակման մասին։ Մարտի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ «Abraham Lincoln»-ը հարձակումներից հետո լքել է դիրքը և հեռացել Հնդկական օվկիանոսի հարավ-արևելյան ուղղությամբ: Մարտի 5-ին ԻՀՊԿ-ն հայտնել էր նաև իրանական դրոններով այդ ավիակրի վրա մեկ այլ և հաջող հարձակման մասին, որից հետո, ըստ կորպուսի հայտարարության, հարվածային խումբը հեռացել է զբաղեցրած դիրքից:

«USS Gerald R. Ford» ավիակրի վրա օրերս, դեռ անհայտ է ինչու, ինչպես, մեծ հրդեհ է բռնկվել: Ամերիկացիներն ասում են, որ դա Իրանի հարվածի հետևանքով չի եղել: Ինչպես գրել է «The New York Times» թերթը, ԱՄՆ-ի նավաստիներին և առափնյա ծառայություններին ավելի քան 30 ժամ է պահանջվել «USS Gerald R. Ford» ավիակրի վրա բռնկված հրդեհը վերացնելու համար, որն անցյալ շաբաթ բռնկվել էր նավի գլխավոր լվացքատանը:

Հրդեհը տարածվել է չորանոցի օդափոխության միջոցով։ Միջադեպի հետևանքով երկու նավաստի է տուժել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոչ պաշտոնական տվյալներով, որոնց հղում է արել պարբերականը, անձնակազմի տասնյակ անդամներ այրման արգասիքներից թունավորվել են: Ավելի քան 600 զինծառայողներ զրկվել են քնելու տեղերից և ժամանակավորապես տեղավորվել միջանցքներում և ընդհանուր շինություններում։ Բացի այդ, նավի վրա լվացքատներն այժմ հնարավոր չէ օգտագործել։ Հասկանանք այսպես՝ նավաստիները շան օրի են…

Ըստ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության, ավիակրի ատոմային էլեկտրակայանը հրդեհի ժամանակ չի տուժել: Իրավիճակը բարդացնում է մարտական առաքելության տևողությունը։ Վենեսուելայի ափերի մոտ գործողություններին մասնակցելուց հետո Մերձավոր Արևելք տեղափոխված ավիակիրն արդեն տասն ամիս է, ինչ մարտական առաքելության մեջ է, ինչը կրկնակի գերազանցում է ստանդարտ ժամկետը։ Այն մինչև մայիս շարունակվելու դեպքում կգերազանցվի ավիակիրների շրջանում առաքելության տևողության համաշխարհային ռեկորդը: ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունում (նախկինում՝ Պենտագոն) խոստովանել են, որ նավը և անձնակազմը գործում են իրենց հնարավորությունների սահմանագծում, իսկ տարեսկզբին նախատեսված պլանային վերանորոգումը հետաձգվել է:

Փորձագետները նշել են, որ ինտենսիվ շահագործումը բացասաբար է անդրադարձել նավի տեխնիկական վիճակի վրա։ Մերձավոր Արևելք մոտենալու ճանապարհին ավիակրի վրա արձանագրվել են սանտեխնիկական համակարգերի բազմակի խափանումներ։ Ստեղծված պայմաններում ռազմական գերատեսչությունը դիտարկում է ռոտացիայի հնարավորությունը. «USS George H. W. Bush» ավիակիրը պատրաստվում է դուրս գալ «USS Gerald R. Ford»-ին փոխարինելու համար:

Կա վարկած, որ «USS Gerald R. Ford»-ի վրա հրդեհն առաջացել է ավիակրի մարտական առաքելության չնախատեսված և անորոշ ժամկետով երկարաձգումից, ինչպես նաև իրենց ոչ նախանձելի վիճակից խիստ զայրացած անձնակազմի անդամներից մեկի կամ մի քանիսի սաբոտաժի հետևանքով, այսինքն՝ միտումնավոր հրդեհել են, որպեսզի ավիակիրը վերադարձվի ԱՄՆ:

Անձնակազմի անդամները Վենեսուելայի հետ կապված ռազմագործողություններից հետո, արդեն բավական հոգնած, պատրաստվել են տուն վերադառնալ, ու մեկ էլ հանկարծ փոխանակ ԱՄՆ-ի ափեր նավարկելու, հրաման են ստացել մեկնել Մերձավոր Արևելք, ինչից հետո ահուդողով սպասել են, որ ցանկացած պահի կարող են ընկնել հրթիռների և ԱԹՍ-ների հարվածների տակ: Մարդիկ պայմանավորվածություններ են ունեցել իրենց ընտանիքի անդամների, ընկերների, սիրած աղջիկների հետ, բայց այդ բոլոր պայմանավորվածություններն անսպասելիորեն ջուրն են լցվել, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հարձակվել Իրանի վրա:

Սաբոտաժի նույն վարկածը շրջանառվեց նաև այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելք ճանապարհին «USS Gerald R. Ford» ավիակրի վրա կոյուղու հետ կապված շատ լուրջ խնդիր առաջացավ։ Ինչպես պարզվել էր, անձնակազմից ինչ-որ մեկը կոյուղու համար անթույլատրելի փաթեթ էր նետել զուգարանակոնքի մեջ, չէր բացառվում, որ այլ անդամներ ևս նույն կերպ էին վարվել:

Վերոնշյալի արդյունքում ավիակրի վակուումային կոյուղու համակարգը (ինչպես ինքնաթիռներում է) շարքից դուրս էր եկել, մոտ 5000 հոգանոց անձնակազմի համար մի ահավոր ու խայտառակ վիճակ էր առաջացել, քանի որ նրա անդամները ստիպված են եղել շուրջ 45 րոպե հերթ կանգնել՝ աշխատող սակավաթիվ սանհանգույցներից օգտվելու համար։ Նշվում էր, այս իրավիճակն ազդել է անձնակազմի մարտունակության վրա: Դե պատկերացրեք, թե ինչպես է կործանիչի օդաչուն գնացել մարտական բարդ առաջադրանք կատարելու՝ սանհանգույցի մոտ մոտ 1 ժամ հերթ կանգնելուց, տակը թրջելուց կամ լցնելուց մի կերպ խուսափելուց հետո: Ի դեպ, ըստ համացանցում առկա տեղեկությունների, ավիակրի կոյուղու խողովակների մաքրման (թթվային լվացման) միայն մեկ գործողությունն արժե մոտ 400 000 դոլար:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ